Template:Email templates/Consent/hy

From Wikimedia Commons, the free media repository
Jump to: navigation, search
العربية | Català | English | Español | Euskara | فارسی | Français | Հայերեն | Italiano | 日本語 | Polski | Русский | Slovenščina | Svenska | اردو | Українська | 中文(台灣)‎ | 中文(简体)‎ | 中文(繁體)‎ | +/−

Որևէ պատկերի, տեքստի, և նման նյութի վերաօգտագործման թույլտվության հայցերին բազմաթիվ երկիմաստ պատասխաններ ստանալու պատճառով (ինչպիսին է․ «Ես Վիքիփեդիային թույլ եմ տալիս իմ պատկերներն վերաօգտագործել»), խորհուրդ է տրվում մի ստանդարտ համաձայնության հայտարարագիր օգտագործել էլ-նամակում, էլ-նամակում այն նշել, որը կարող է հեղինակի/հեղինակային իրավունքի իրավատիրոջ միջոցով վերադարձվել էլ-նամակի պատասխանում։ Ստորև բերված նախադեպը պիտի լրացվի ըստ անհրաժեշտության՝ անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններով։ Նշենք որ «ԱՇԽԱՏԱՆՔ» և «ԹՈՒՅԼԱՏՐԱԳԻՐ» բառերը չպետք է հայտնվեն ուղարկված էլ-պատասխանում, քանզի պիտի փոխարինվեն պատկերի և թույլատրագրի մանրամասներով։ Եթե նիշքի հղումն առցանց առկա չէ, կարող եք նիշքը ներբեռնել Վիքիպահեստում՝ {{OTRS pending}} կաղապարը տեղադրելով, և հեղինակից խնդրել որ համաձայնության հայտարարության մեջ դրան հղում կատարի։

Նշենք որ տեքստը պետք է 3 տեղ փոխեք՝ Ձեր աշխատանքի (պատկեր/ձայնային/տեսային) ՅուԱրԷլ-ը, մի թույլատրագիր և թվականը և անունը։ Նաև, խնդրում ենք ներառել Վիքիպահեստում գտնվող ձեր պատկերի ՅուԱրԷլ-ը, որի համար թույլտվություն եք տալիս էլ-նամակում։

Ստացող՝ permissions-commons@wikimedia.org


Սույնով հաստատում եմ, որ ԸՆՏՐԵԼ ՄԵԿԸ՝ [ես, (անունն այստեղ)] ԿԱՄ [(հեղինակային իրավունքի իրավատերը)] [ԱՇԽԱՏԱՆՔԸ ՆՇԵԼ ԱՅՍԵՂ - ազատ արձակվող աշխատանքը մանրամասն նկարագրել, աշխատանքը կցել էլ-նամակին, կամ առցանց լինելու դեպքում աշխատանքի ՅուԱրԷլը տալ] հեղինակը և/կամ բացառիկ հեղինակային իրավունքների միակ իրավատերն եմ։

Ես համաձայն եմ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ․ ՏԵ՛Ս ՍՏՈՐԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ ՏԵՍԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ [այդ աշխատանքը հրատարակել ազատ թույլատրագրերի՝ «Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման 3.0 (համատարած - unported)» և ԳՆՈՒ Ազատ փաստաթղթագրման թույլատրագրի (անվարկած, առանց անփոփոխ բաժիննների, սկզբնակազմի տեքստի կամ վերջնակազմի տեքստի) ներքո։]

Ես գիտակցում եմ, որ դրանով ես ցանկացած մեկին իրավունք եմ ընձեռնում՝ աշխատանքն օգտագործել առևտրային ապրանքում կամ այլ կերպ, և այն փոփոխել ըստ իրենց անհրաժեշտության, այն պայմանով որ ենթարկվեն թույլատրագրի պայմաններին և այլ գործող օրենքներին։

Ես տեղյակ եմ, որ այդ համաձայնագիրը չի սահմանափակվում Վիքիփեդիային կամ առնչվող կայքերին։

Ես տեղյակ եմ, որ ես միշտ իմ աշխատանքի հեղինակային իրավունքները պահպանելու եմ, և պահպանելու եմ ըստ ընտրված թույլատրագրի վերագրման իրավունքը։ Այլոց կողմից արված փոփոխությունները ինձ չեն վերագրվի։

Ես տեղյակ եմ, որ ազատ թույլատրագիրը միայն հեղինակային իրավունքին է վերաբերում, և ես վերապահում եմ գործողություն ձեռնարկելու տարբերակը ընդդեմ որևէ անձ, ով այս աշխատանքն օգտագործում է զրպարտական ձևով, կամ խախտելով անձի իրավունքները, ապրանքանշային սահմանափակումները, և այլն։

Ես գիտակցում եմ, որ այս համաձայնագիրը չեմ կարող հետ կանչել, և որ աշխատանքը կարող է մշտապես պահվի կամ չպահվի որևէ Վիքիմեդիա նախագծում։

[ՈՒՂԱՐԿՈՂԻ ԱՆՈՒՆԸ ԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ (ապագայում վավերականության ստուգումը հնարավոր դարձնելու համար)՚]
[ՈՒՂԱՐԿՈՂԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (Արդյոք դուք իրավատերն եք, տնօրենը, նշանակված ներկայացուցիչը, և այլն)]
[ԹՎԱԿԱՆ]

Թույլատրագրի տեսակ

Վերը բերված օրինակում, շնորհված թույլատրագիրը երկակի է՝ Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման 3.0 թույլատրագիր և ԳՆՈՒ Ազատ փաստաթղթագրման թույլատրագիր։

Դուք կարող եք գոնե մեկ թույլատրագիր ընտրել մեր ազատ թույլագրերի ցանկից։ Մեր օգտագործած բոլոր թույլատրագրերը նման միտումներով են։ Դուք պետք է հստակ թույլատրագիրը նշեք՝ ՔՔ-ԸՍՏ-ՀՏ վարկած 3.0 կամ Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման 3.0 բավականաչափ հստակ են, սակայն միայն նշել Քրիեյթիվ Քոմմոնս թույլատրագիր, Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման, կամ ՔՔ-ԸՍՏ-ՀՏ (առանց վարկածի թվի) բավական հստակ չէ։ Ձեզանից չի պահանջվում պատկերների համար երկակի թույլատրագիր նշել։

ԿԱՐԵՎՈՐ՝ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ ԱՅՆՊԵՍ ՄԻ ՏԵՍԱԿ ՆՇԵՔ, ՈՐ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ․ ԱՅԼԱՊԵՍ ԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐ ՉԷ։

Էլեկտրոնային հասցե

Թույլատվական էլ-նամակներն ուղարկել մեր պատասխանատու խմբին («ՕԹիԱրԷս-ին»)՝ permissions-commons@wikimedia.org հասցեով։

Ձեր էլ-նամակն պետք է լինի մեր կողմից ճանաչելի էլեկտրոնային հասցեից։ Օրինակ՝ եթե որևէ ցանցակայքում գտնվող պատկերներն են արձակում, ապա ձեր էլեկտրոնային հասցեն պետք է կապված լինի ցանցակայքի հետ կամ ցանցակայքի կապնվելու էջում նշված լինի։ Եթե արձակում եք որևէ աշխատանք, որն առցանց չի գտնվում, ապա կարող է կարիք լինի ապահովել ձեր ինքնության ապացույց։ Եթե դուք արձակում եք մի աշխատանք, որտեղ հեղինակային իրավունքի իրավատիրոջ անունից եք հանդես գալիս, ապա կարելի է կարիք լինի ապահովել հեղինակային իրավունքի իրավատիրոջ անունից հանդես գալու լիազորության ապացույց։