User:Հայրապետյան Վահրամ Տորիկի

From Wikimedia Commons, the free media repository
Jump to navigation Jump to search

Ծնվել է 1970թ նոյեմբերի 16-ին, Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում` ծառայողի ընտանիքում: 1977թ ընդունվել է Վարնկաթաղի (Լյուլասազի) 8-ամյա դպրոցը և 1988 ավարտել Մաղավուզի միջնակարգ դպրոցը: 1988-1990թթ ծառայել է նախկին Խորհրդային բանակում: 1991-ին ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծության ֆակուլտետը և 1997թ ավարտել Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի վերը նշված ֆակուլտետը: 1997 աշխատանքի է ընդունվել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկում որպես զինղեկ, ապա դասախոս, իսկ 2001-2005թթ նույն քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ: 2001 ընդունվել և 2003թ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան, 2004թ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի 036 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական թեզ ու ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2014թ-ին նույն խորհրդում պաշտպանել է դոկտորական թեզը՝ ստացել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (ի դեպ Արցախում առաջին կենսաբանական գիտությունների դոկտորն է Գ 00.08 «կենդանաբանություն» մասնագիտությամբ): 2003թ ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԱրՊՀ կենսաբանության ամբիոնում: 2005թ տեղափոխվել է ԱրՊՀ կենսաբանության ամբիոն, սկզբում որպես դասախոս, իսկ 2008-ից մինչ 2011թ նույն ամբիոնի վարիչ: 2011թ օգոստոսին տեղափոխվել է ՀՊԱՀ-ի Ստեփանակերտի մասնաճյուղ, որպես ուսումնագիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ապա նույն թվականի սեպտեմբերի 1-ից նույն բուհի տնօրենի պաշտոնակատար: 2009թ ԲՈՀ-ի կողմից ստացել է դոցենտի կոչում, իսկ 2018թ-ից՝ պրոֆեսորի: Ունի 91 – ից ավելի գիտական և գիտամեթոդական աշխատանքներ, այդ թվում 7 ուսումնամեթոդական ձեռնարկ,Ղարաբաղի կենդանիների Կարմիր գրքի առաջին հեղինակ և ղեկավարն է: Մասնակից է բազմաթիվ միջազգային կոնֆերանսներիː