Commons:OTRS/hy

From Wikimedia Commons, the free media repository
< Commons:OTRS(Redirected from OTRS/hy)
Jump to: navigation, search
This project page in other languages:

Alemannisch | العربية | asturianu | català | čeština | dansk | Deutsch | English | español | فارسی | français | galego | עברית | Հայերեն | italiano | 한국어 | македонски | Nederlands | 日本語 | polski | português | русский | română | slovenščina | svenska | suomi | Türkçe | 中文(简体)‎ | 中文(繁體)‎ | +/−

Shortcuts
COM:OTRS/hy
OTRS/hy
ՕԹիԱրԷս-ի կամավորների միջերեսը
Այս պատկերի օգտագործման թույլտվությունն ՕԹիԱրԷս-ի միջոցով է ստացվել։

ԲՏՀՀ (անգլերեն՝ OTRS) Բաց կոդով տոմսի հայցի համակարգ (անգլերեն՝ Open-source Ticket Request System) արտահայտության հապավումն է։ Վիքիպահեստում դա սովորաբար նշանակում է, թէ որևէ պատկերի ազատ օգտագործման թույլտվությունն ստացվել է էլ-նամակի միջոցով և վավերացվել (կամ վավերացման հերթում է) ՕԹիԱրԷս-ի մատչում ունեցող որևէ մասնակցի կողմից։ Վիքիմեդիայի այլ նախագծերում կարող է նաև վերաբերել բազում լեզուներով հանրության կամ մամուլի կողմից հայցերին։

«ՕԹիԱրԷս-ում մի բան դնել» նշանակում է permissions-commons@wikimedia.org հասցեին էլ-նամակ ուղարկել և որևէ ՕԹիԱրԷս կամավորի կողմից այն քննելու տալ։

Եթե ձեզ անհրաժեշտ է թույլտվություն հաստատել[edit]

Պատկեր, որն իր օգտագործման թույլտվությունն ՕԹիԱրԷս-ի միջոցով է ստացել։
  1. Նախքան նիշքը Վիքիպահեստում տեղադրելը, կապնվեք հեղինակային իրավունքի իրավատիրոջ հետ և խնդրեք որ գործը տեղադրի որևէ ազատ թույլատրագրի ներքո։
    • Հեղինակային իրավունքի իրավատերը պիտի Վիքիպահեստում թույլատրված թույլատրագրերից մեկն ընտրի․ մասնավորապես, օգտագործումը միայն Վիքիփեդիային կամ Վիքիմեդիա նախագծերին սահմանափակելն ընդունելի չէ։ Տե՛ս Commons:Email templates հեղինակի կողմից առաջարկված պատասխանի համար։
  2. Երբ պատասխան եք ստանում, խնդրում ենք ստուգել, որ իրավատիրոջ կողմից լիազորված թույլատրագիրը Վիքիպահեստին նպատակահարմար է։ Եթե այո, ապա պատկերը բեռնեք Վիքիպահեստում, ապա նիշքը պիտակեք {{subst:OP}} որպեսզի թվագրված ծանուցման հերթում գտնվող ՕԹիԱրԷս ավելացնեք։
  3. Դրանից հետո, հեղինակի պարզ թույլտվությունը պարունակող էլ-նամակն ուղարկեք permissions-commons@wikimedia.org, այդ թվում՝ ամբողջական գլխամասը և իրավատիրոջ հետ նախապես փոխանակած թղթակցությունը, և հղում Վիքիպահեստում եղած պատկերին։
    • Հաստատ պատկերի սկզբնաղբյուրի մասին տեղեկությունը և հեղինակային իրավունքի թույլատրագրի կողմից հաստատումը (որը պետք է էլ-նամակում լինի) ներառեք։
  4. Որևէ կամավորը ավելի ուշ կստուգի ՕԹիԱրԷս-ում գտնվող էլ-նամակը, որպեսզի վավերացնի թե հեղինակի կողմից ուղարկած թույլտվության հետ ամեն ինչ նորմալ է, և այդ դեպքում, նա {{OTRS pending}} պիտակը կփոխարինի {{PermissionOTRS}} պիտակով։

(Եթե դուք եք հեղինակային իրավունքի իրավատերը և գրում եք նախապես հրատարակված և ձեր կողմից բեռնված գործի թույլատրագիրը հաստատելու համար, իհարկե թույլտվության նամակը պետք է ինքներդ ուղարկեք։)

ՕԹիԱրԷս-ի որևէ կամավոր գտնելու համար, այցելեք Վիքիպահեստի ՕԹիԱրԷս-ի կամավորներ կամ օգտագործեք ՕԹիԱրԷս-ի հայտարարությունների տախտակը։ ՕԹիԱրԷս-ը հաճախ կուտակված վիճակում է, և կարող է մի ամիս տևել մինչև որևէ մեկը պատասխանի։ Եթե ձեր էլ-նամակը/խնդրանքը երկար է սպասում պատասխանի, փորձեք կապնվել այս անձանցից մեկի հետ և խնդրել որ հետևի դրան։

ՕԹիԱրԷս-ի կամավորները նաև հեղինակային իրավունքների խախտման զեկույցներին են հետևում։ Թույլատվության էլ-նամակները մշակելու համար միշտ էլ օգնություն է պետք։ Եթե դուք հետաքրքրված եք վիքիպահեստին վերաբերող ՕԹիԱրԷս-ի գործում կամավորության համար, խնդրում ենք այցելել m:OTRS/volunteering կամ կապնվեք Գիյոմի հետ։

Համաձայնության հայտարարություն բոլոր հայցերի համար[edit]

العربية | Català | English | فارسی | Français | Հայերեն | Italiano | 日本語 | Polski | Русский | Slovenščina | Svenska | اردو | +/−

Որևէ պատկերի, տեքստի, և նման նյութի վերաօգտագործման թույլտվության հայցերին բազմաթիվ երկիմաստ պատասխաններ ստանալու պատճառով (ինչպիսին է․ «Ես Վիքիփեդիային թույլ եմ տալիս իմ պատկերներն վերաօգտագործել»), խորհուրդ է տրվում մի ստանդարտ համաձայնության հայտարարագիր օգտագործել էլ-նամակում, էլ-նամակում այն նշել, որը կարող է հեղինակի/հեղինակային իրավունքի իրավատիրոջ միջոցով վերադարձվել էլ-նամակի պատասխանում։ Ստորև բերված նախադեպը պիտի լրացվի ըստ անհրաժեշտության՝ անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններով։ Նշենք որ «ԱՇԽԱՏԱՆՔ» և «ԹՈՒՅԼԱՏՐԱԳԻՐ» բառերը չպետք է հայտնվեն ուղարկված էլ-պատասխանում, քանզի պիտի փոխարինվեն պատկերի և թույլատրագրի մանրամասներով։ Եթե նիշքի հղումն առցանց առկա չէ, կարող եք նիշքը ներբեռնել Վիքիպահեստում՝ {{OTRS pending}} կաղապարը տեղադրելով, և հեղինակից խնդրել որ համաձայնության հայտարարության մեջ դրան հղում կատարի։

Նշենք որ տեքստը պետք է 3 տեղ փոխեք՝ Ձեր աշխատանքի (պատկեր/ձայնային/տեսային) ՅուԱրԷլ-ը, մի թույլատրագիր և թվականը և անունը։ Նաև, խնդրում ենք ներառել Վիքիպահեստում գտնվող ձեր պատկերի ՅուԱրԷլ-ը, որի համար թույլտվություն եք տալիս էլ-նամակում։

Ստացող՝ permissions-commons@wikimedia.org


Սույնով հաստատում եմ, որ ԸՆՏՐԵԼ ՄԵԿԸ՝ [ես, (անունն այստեղ)] ԿԱՄ [(հեղինակային իրավունքի իրավատերը)] [ԱՇԽԱՏԱՆՔԸ ՆՇԵԼ ԱՅՍԵՂ - ազատ արձակվող աշխատանքը մանրամասն նկարագրել, աշխատանքը կցել էլ-նամակին, կամ առցանց լինելու դեպքում աշխատանքի ՅուԱրԷլը տալ] հեղինակը և/կամ բացառիկ հեղինակային իրավունքների միակ իրավատերն եմ։

Ես համաձայն եմ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ․ ՏԵ՛Ս ՍՏՈՐԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ ՏԵՍԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ [այդ աշխատանքը հրատարակել ազատ թույլատրագրերի՝ «Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման 3.0 (համատարած - unported)» և ԳՆՈՒ Ազատ փաստաթղթագրման թույլատրագրի (անվարկած, առանց անփոփոխ բաժիննների, սկզբնակազմի տեքստի կամ վերջնակազմի տեքստի) ներքո։]

Ես գիտակցում եմ, որ դրանով ես ցանկացած մեկին իրավունք եմ ընձեռնում՝ աշխատանքն օգտագործել առևտրային ապրանքում կամ այլ կերպ, և այն փոփոխել ըստ իրենց անհրաժեշտության, այն պայմանով որ ենթարկվեն թույլատրագրի պայմաններին և այլ գործող օրենքներին։

Ես տեղյակ եմ, որ այդ համաձայնագիրը չի սահմանափակվում Վիքիփեդիային կամ առնչվող կայքերին։

Ես տեղյակ եմ, որ ես միշտ իմ աշխատանքի հեղինակային իրավունքները պահպանելու եմ, և պահպանելու եմ ըստ ընտրված թույլատրագրի վերագրման իրավունքը։ Այլոց կողմից արված փոփոխությունները ինձ չեն վերագրվի։

Ես տեղյակ եմ, որ ազատ թույլատրագիրը միայն հեղինակային իրավունքին է վերաբերում, և ես վերապահում եմ գործողություն ձեռնարկելու տարբերակը ընդդեմ որևէ անձ, ով այս աշխատանքն օգտագործում է զրպարտական ձևով, կամ խախտելով անձի իրավունքները, ապրանքանշային սահմանափակումները, և այլն։

Ես գիտակցում եմ, որ այս համաձայնագիրը չեմ կարող հետ կանչել, և որ աշխատանքը կարող է մշտապես պահվի կամ չպահվի որևէ Վիքիմեդիա նախագծում։

[ՈՒՂԱՐԿՈՂԻ ԱՆՈՒՆԸ ԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ (ապագայում վավերականության ստուգումը հնարավոր դարձնելու համար)՚]
[ՈՒՂԱՐԿՈՂԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (Արդյոք դուք իրավատերն եք, տնօրենը, նշանակված ներկայացուցիչը, և այլն)]
[ԹՎԱԿԱՆ]

Թույլատրագրի տեսակ

Վերը բերված օրինակում, շնորհված թույլատրագիրը երկակի է՝ Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման 3.0 թույլատրագիր և ԳՆՈՒ Ազատ փաստաթղթագրման թույլատրագիր։

Դուք կարող եք գոնե մեկ թույլատրագիր ընտրել մեր ազատ թույլագրերի ցանկից։ Մեր օգտագործած բոլոր թույլատրագրերը նման միտումներով են։ Դուք պետք է հստակ թույլատրագիրը նշեք՝ ՔՔ-ԸՍՏ-ՀՏ վարկած 3.0 կամ Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման 3.0 բավականաչափ հստակ են, սակայն միայն նշել Քրիեյթիվ Քոմմոնս թույլատրագիր, Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման, կամ ՔՔ-ԸՍՏ-ՀՏ (առանց վարկածի թվի) բավական հստակ չէ։ Ձեզանից չի պահանջվում պատկերների համար երկակի թույլատրագիր նշել։

ԿԱՐԵՎՈՐ՝ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ ԱՅՆՊԵՍ ՄԻ ՏԵՍԱԿ ՆՇԵՔ, ՈՐ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ․ ԱՅԼԱՊԵՍ ԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐ ՉԷ։

Էլեկտրոնային հասցե

Թույլատվական էլ-նամակներն ուղարկել մեր պատասխանատու խմբին («ՕԹիԱրԷս-ին»)՝ permissions-commons@wikimedia.org հասցեով։

Ձեր էլ-նամակն պետք է լինի մեր կողմից ճանաչելի էլեկտրոնային հասցեից։ Օրինակ՝ եթե որևէ ցանցակայքում գտնվող պատկերներն են արձակում, ապա ձեր էլեկտրոնային հասցեն պետք է կապված լինի ցանցակայքի հետ կամ ցանցակայքի կապնվելու էջում նշված լինի։ Եթե արձակում եք որևէ աշխատանք, որն առցանց չի գտնվում, ապա կարող է կարիք լինի ապահովել ձեր ինքնության ապացույց։ Եթե դուք արձակում եք մի աշխատանք, որտեղ հեղինակային իրավունքի իրավատիրոջ անունից եք հանդես գալիս, ապա կարելի է կարիք լինի ապահովել հեղինակային իրավունքի իրավատիրոջ անունից հանդես գալու լիազորության ապացույց։

Պատկերների էջերում օգտագործվելիք կաղապարներ[edit]

  • Այն մասնակիցներն, ովքեր ՕԹիԱրԷս-ին թույլտվություն են ուղարկել բայց դեռ վավերացում չեմ ստացել կարող են օգտվել {{subst:OP}} պիտակից՝ այլոց տեղեկացնելու, որ գործն ընթացքի մեջ է։
  • ՕԹիԱրԷս-ի կամավորները կարող են օգտվել {{subst:OR|id=համար կամ ticket=ՅուԱրԷլ}} պիտակից երբ թույլտվությունն ստացվել է, սակայն հավելյալ պարզաբանման կամ հաղորդակցության կարիք կա։
  • ՕԹիԱրԷս-ի կամավորները կարող են օգտվել {{PermissionOTRS|id=համար կամ ticket=ՅուԱրԷլ}} պիտակից երբ թույլտվությունն ընդունգել և պահվել (արխիվացվել) է Վիքիմեդիայի ՕԹիԱրԷս համակարգում։

Տես նաև[edit]